Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր տարիքի մարդկանց մոտ, բայց առավել հաճախ հանդիպում է մեծահասակների և տարեցների մոտ՝ որպես լսողական օրգանի բնական ծերացման արտահայտություն:

Ինչո՞վ է վտանգավոր ծանրալսությունը

Լրիվ կամ մասնակի ծանրալսության հետևանքով առաջանում են տեղեկատվության ստացման և հասկացման խնդիրներ, որոնց արդյունքում ճնշվում են մտածողության գործընթացները, շփման փորձառությունը: Բուժառուները զգում են ոչ միայն  ֆիզիկական, այլ նաև հուզական անհրամարություն: Հաճախ բուժառուներն անհարմար են զգում և թաքցնում իրենց խնդիրը:

 Բացի այդ, կա նաև անվտանգության խնդիր․ սովորական կյանքում մենք լսում ենք մոտեցող մեքենաների ազդանշանները, նախազգուշացնող ձայները, հեռախոսային կամ դռան զանգերը:

Նյարդաֆիզիոլոգների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ուսման ընթացքում թեթև լսողության խանգարում ունեցող նույնիսկ ընդունակ աշակերտները կամ ուսանողները մշտական նյարդային լարվածություն են զգում, ունենում են գլխացավ, իջնում է նրանց ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը:

Կենտրոնական բնույթի ծանրալսությամբ բուժառուների մոտ դանդաղում է խոսքի ընկալումը:

Ի՞նչ են տինիտուսը և պրեսբիակուզիսը

Ոչ պակաս կարևոր խնդիր է տինիտուսը կամ ականջների սուբյեկտիվ աղմուկը: Բուժառուները նշում են ականջներում բզզոց, զնգոց, որոնք խանգարում են հասկանալ լսած խոսքը, արդյունքում սկսում է դեպրեսիա:

Նորմայում մարդուն բնորոշ է բինաուրալ լսողություն, որն օգնում է ավելի լավ կողմնորոշվել տարածության մեջ, հասկանալ ձայնի աղբյուրը: Միակողմանի խլության ժամանակ առողջ ականջում ձայնային ալիքները խեղվում են և խոսքը հասկանալը բավականին տուժում է:

Լսողության խանգարումը, որպես օրենք, արտահայտվում է խոսքի և այլ ձայների ընկալման վատացմամբ, որոնք լսվում են ցածր, կամ բոլորովին չեն լսվում:

Կարող է լինել հաճախականության դիսոցիացիա, երբ տարբեր կերպ են ընկալվում տարբեր հաճախականության ձայները: Հատկապես նեյրոսենսոր տարիքային ծանրալսությանը (պրեսբիակուզիս) բնորոշ է բարձր հաճախականության ծանրալսություն՝ ցածր հաճախականության համեմատաբար լավ լսողության դեպքում: Դա արտահայտվում է սուլող և թշշացող ձայների ընկալման խանգարմամբ, կորչում է բառի «գծագրությունը», խոսքը դառնում է անհասկանալի (խոսքը լսելի է, բայց չի հասկացվում): Շատերի մոտ առաջանում է անհաճո և անգամ ցավոտ ռեակցիա բարձր ձայների նկատմամբ: Դա նույնպես պրեսբիակուզիսին բնորոշ արտահայտություն է:

Ծանրալսությունը դատավճիռ չէ

Վերոնշյալ խնդիրների մեծ մասը կարելի է հաջողությամբ լուծել անհատական վերականգնողական ժամանակակից միջոցներով (լսողական սարքեր):

Ժամանակին մասնագետին դիմելը կօգնի պահպանել լսողության բավարար վիճակը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ